ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ֆինլանդիան պետականացրել է ռուսական ակտիվները

Ֆինլանդիան պետականացրել է ռուսական ակտիվները
18.12.2024 | 11:41

Օրերս Ֆինլանդիան դատարանի որոշմամբ Ռուսաստանին պատկանող ակտիվներ է պետականացրել:

Ֆինները ասում են, որ գիտեն, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սա և պատրաստ են ցանկացած սցենարի, քանի որ տարիներ շարունակ իրենց քաղաքացիների անվտանգության խնդիրներով են զբաղվել: Դրանց թվում նշում են, որ բնակչության առնվազն 90 %-ը ապահովված է անվտանգ և հարմարավետ բունկերներով:

Գանք մեզ: Նիկոլն ու յուր ծառաները, որ ամենօրյա ռեժիմով հաչում են ռուսների վրա, ի՞նչ են արել ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար: Պատասխան՝ ոչինչ: Ավելին, այնպես են արել, որ Հայաստանը է՛լ ավելի շատ կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից, բայց դրանով հանդերձ, իմանալով հետևանքների մասին, մեզ բոլորիս փուռն են տալիս:

Թշնամին ու դավաճանը պոզով-պոչով չի լինում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2426

Մեկնաբանություններ