ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Ակցիան» ոչ միայն ֆեյք է, այլև տարրական սպեկուլյացիա

«Ակցիան» ոչ միայն ֆեյք է, այլև տարրական սպեկուլյացիա
22.03.2025 | 20:16

Մի հավատացեք բանկերի «ակցիաներին», քանզի ձեզ խաբում են: Ակցիաները կրում են սպեկուլյատիվ բնույթ:

Օրինակ` Ինեկոբանկը (Inecobank CJSC):

Վերջինս «ակցիա է» իրականացնում, որի շրջանակներում 12 ամսվա ընթացքում բանկի կողմից տրված «ապառիկն» անտոկոս է, չկա նաև «սպասարկման» և այլ բնույթի գումարներ:

Քաղաքացին, կարդալով Ինեկոբանկի` «ակցիայի» վերաբերյալ հայտարարությունը և նպատակ ունենալով «ապառիկով», ենթադրենք` հեռախոս գնել, այցելում է մասնագիտական խանութ(ներ): Վերջինիս նախընտրած հեռախոսի գինը կանխիկով կազմում է 285 000 ՀՀ դրամ, «ապառիկով»` գները բազմատեսակ են: Օրինակ` Ամերիաբանկի միջոցով նույն հեռախոսը գնելու դեպքում, քաղաքացին պետք է վճարի 314 000 ՀՀ դրամ + տոկոսներ և սպասարկման գումար: Այժմ, ուշադիր` Ինեկոբանկի 12 ամսվա «անտոկոս» և «առանց սպասարկման գումարի» «ակցիայի» շրջանակներում, 285 000 արժեք ունեցող հեռախոսի գինը կկազմի 342 000 (!!!) ՀՀ դրամ: Ստացվում է` Ինեկոբանկի «անտոկոսն» ու «անսպասարկումն» արժի 342 000 - 285 000 = 57 000 ՀՀ դրամ, մոտավորապես այնքան (մի բան էլ ավելի), որքան կազմում է 1 տարվա տոկոսն ու սպասարկումը: Այսինքն, Ինեկոբանկի հայտարարած «ակցիան» ոչ միայն ֆեյք է, այլև տարրական սպեկուլյացիա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 6881

Մեկնաբանություններ