Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Զա՛րկ շարունակ, մինչև կարմիր ոճրի նողկալի քրքիջը խեղդվի

Զա՛րկ շարունակ, մինչև կարմիր ոճրի նողկալի քրքիջը խեղդվի
23.04.2025 | 22:03

Անսահման հպարտ եմ, որ որդիս հայրենատեր է մեծանում։ Հազարավոր մղոններ հեռու եմ իրենից հիմա, բայց ամբողջ էությամբ զգում եմ նրա ոգին։ Ունենալու ենք շատ պայծառ ապագա, հզոր երկիր՝ իր հզոր քաղաքացիներով։

Վեր կաց ու զա՛րկ, զա՛րկ ուժգին, և թող հազար տարիների մեռելների ոսկորները դողան հարվածներիդ շանթից: Զա՛րկ, երբ հալածում են քեզ: Զա՛րկ, երբ փակում են քո փառավոր ընթացքը: Զա՛րկ, երբ մերժում ու հեգնում են քո պարզած ձեռքը: Զա՛րկ շարունակ, մինչև կարմիր ոճրի նողկալի քրքիջը խեղդվի, մինչև արդարության ու ճշմարտության վսեմ գործը հաղթանակի:

Եվ այն ժամանակ, հավատա՛, նահատակ ժողովուրդ, արյունարբու թշնամիդ անգամ ծունկի կչոքի ու կկոչի՝ «հարգանք քեզ»…

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 2832

Մեկնաբանություններ