Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Չեմ կարող չանդրադառնալ քայլող խայտառակություն առաջին տիկնոջը

Չեմ կարող չանդրադառնալ քայլող խայտառակություն առաջին տիկնոջը
28.04.2025 | 17:31

Այն հակակրանքը, որն այս ազգի մեծամասնությունը տածում է Աննա Հակոբյանի նկատմամբ, չափելի չէ ոչ մի ՔՊ-ականի հանդեպ ունեցած բացասական զգացումի հետ, և դա գիտեն բոլորը:

Պատճառն այն է, որ այդ կինը իր վարքագծով է վաստակել այդ վերաբերմունքը և ոչ թե Փաշինյանի վարած քաղաքականության։

Ֆեյքերի ՊՈԱԿ-ը և նիկոլական էշելոնի ստորին ստորները երեկվանից համացանցով վիրավորական խոսքեր են գրում զոհված զինծառայողների ծնողների մասին, ովքեր քննադատություն են հնչեցրել Աննա Հակոբյանի հասցեին։

Մարդկային դիմագիծը վաղուց կորցրած այդ արարծներին հարկ չեմ համարում անդրադառնալ, քանզի ոչնչություններին անդրադառնալը զուր ժամանակի կորուստ է, բայց չեմ կարող չանդրադառնալ քայլող խայտառակություն առաջին տիկնոջը:

7 տարի շարունակ ունենալով պետության առաջին տիկնոջ կարգավիճակ՝ նա այդպես էլ չգիտակցեց, որ սահմաններ կան, որոնք թույլատրելի են բոլորի համար, բայց ոչ՝ առաջին տիկնոջ։

Նա չգիտակցեց կամ չուզեց գիտակցել, որ ամեն օր սեփական զավակների սառը շիրմաքարերը կամ հողաթմբերը գրկած և կարոտից խենթացած ծնողների հետ պետք չէ վիճաբանության բռնվել, որքան էլ նրանց խոսքերը խոցեն քեզ՝ չէ՞ որ նրանք իրենց որդիների կորստի մեղավորը ձեզ են համարում՝ իսկ մի՞թե դա չէ ճշմարտությունը:

Պատերազմից անցել է 5 տարի, բայց մայրերի ողբին և հայրերի տառապանքին դուք ամեն օր կարող եք ականատես լինել Եռաբլուր կոչվող այդ սրբավայրում:

Վարդուհի ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1734

Մեկնաբանություններ