Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայի պարծանքը, խիղճը, հարգն ու պատիվը

Հայի պարծանքը, խիղճը, հարգն ու պատիվը
03.05.2025 | 20:37

Երկու պատմվածք եմ գրել այժմ աշխարհի ամենահայտնի հայի` Հենրիկ Մխիթարյանի մասին։ Եթե շնորհքս, տաղանդս ու ժամանակս բավականացնի,մուսաս էլ պարապուրդ չտա` երրորդն էլ կգրեմ, քանզի նա ոչ միայն սոսկ ֆուտբոլիստ է, այլև Մարդ՝ բառիս բուն իմաստով, Հայ՝ ամենալայն իմաստով, ազգի հպարտություն, գովք և պարծանք, ով իր մարմնից, սրտից ու գլխից բարձր միշտ վեր է պահել ազգի դրոշը, հարգն ու պատիվը, ինչ գավաթի տեսքով էլ լինի, ում մարզադաշտում էլ լինի, որ երկրի թիմի կազմում էլ լինի։ Նրա փոքրիկ կրծքում մեծ սիրտ է տրոփում` հավաքական Հայի սիրտը:

Եվրոպայի կիսաեզրափակիչ` Բարսելոնա-Ինտեր խաղում Հենրիկ Մխիթարյանը, թեև երեսունյոթամյա իր տարիքին, վազեց բոլորից շատ, կտրեց-անցավ բոլորից երկար, քրտնեց բոլորից շատ` աչքի ընկնելով իր անկասելի եռանդով և հնարամտությամբ, արդյունքում խփելով չորորդ վճռորոշ գոլը։

Խաղը սպասարկող դատավորները չեղարկեցին այն, թեև հետագա մասնագիտական մանրակրկիտ զննումները պարզեցին, որ, այնուամենայնիվ, ամեն ինչ օրինական էր և ենթակա չէր չեղարկման։ Հայի բախտը տակավին չէր լքել մեզ։ Մինչդեռ, այսօր համայն աշխարհն է խոսում այդ գոլի մասին։ Այն անմեռ է, և քանի Հայոց մեծ սիրտը կա` այդ գոլը միշտ կզարդարի մեր սրտերը։ Այո, կա հայի բախտը, բայց և կա Հայի ճակատագիրը... Այն հավերժ է՝ հավիտյանս հավիտենից:

Դրա առհավատչյան Հենրիկ Մխիթարյանի ուժգին հարվածն է պատմության դարպասին:

Նրա ոտքը հաղթանակ կբերի ոչ միայն իտալական Ինտերին, այլև՝ ողջ Հայոց ազգին։

ՄԵՆՔ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ, ՀԵՆՐԻԿ ՄԽՒԹԱՐՅԱՆ, և հավատում քո հաղթանակին այնպես, ինչպես հավատացել ու հավատում ենք մեր բոլոր հաղթանակներին։

Առա՛ջ, ազգի որդի, քաջարի զավակ, պարծանք ու հպարտություն` ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ով անարյուն ճպուռի նման սնվում է ոչ միայն ոգու կորովով, այլև՝ իր ազգի, ժողովրդի սիրով, միայն և միայն սիրով և հավատով, ու նաև՝ իմ տողի քաղցրությամբ:

02.05.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ