Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սա կռիվ է տեսակը չկորցնելու, չձուլվելու, չվերանալու համար

Սա կռիվ է տեսակը չկորցնելու, չձուլվելու, չվերանալու համար
14.05.2025 | 15:46

Մեր պապերի թափված արյունն են փորձում արժեզրկել: Հայրենական պատերազմում կռված և հաղթած մեր պապերի, որոնց հաղթական ոգով դաստիարակված սերունդը հետագայում հաղթանակ տարավ առաջին Արցախյան պատերազմում: Դա անում են համակարգված, հավանաբար արդեն գումարները ստացել են Արևմուտքից: Ով չգիտի, ասեմ, որ նմանատիպ քարոզչության համար շատ մեծ գումարներ են ծախսվում: Հիմա շատերը կասեն՝ ինչի դուք սրանցից ուրիշ ի՞նչ էիք սպասում: Սրանք քթներիս տակ, աչքներիս առաջ, օրը ցերեկով արժեզրկում են ամենաթարմ՝ 44-օրյա պատերազմում թափված արյունը՝ զոհվածներին ներկայացնելով հանուն ոչնչի, մնացածին էլ դասալիք հանելով: Այո, այդպես է, և պատճառը մեկն է. սրանց գերխնդիրը հայի միջից հաղթողի հոգեբանությունը վերջնականապես արմատախիլ անելն է: Եվ գիտե՞ք ինչ կա, եթե մեզ չհաջողվի թեկուզ ուշացումով սրանց և սրանց տեսակին իշխանությունից հեռացնել, հաջողելու են իրենք: Հասկանու՞մ եք՝ ինչի համար և ինչի դեմ ենք կռիվ տալիս: Սա ընդդիմության և իշխանության, նախկինի և ներկայի, հնի ու նորի պայքար չէ, սա կռիվ է տեսակը չկորցնելու, չձուլվելու, չվերանալու համար:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ