Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՄ պետությունների դեսպանություններն աննախադեպ խորն են մտնում ՀՀ քաղաքացիների գրպանները

ԵՄ պետությունների դեսպանություններն աննախադեպ խորն են մտնում ՀՀ քաղաքացիների գրպանները
15.05.2025 | 20:29

Եվրամիության պաշտոնյա Կայա Կալասը հայտարարել է, որ «ԵՄ-ՀՀ հարաբերությունները խորանում են աննախադեպ տեմպերով»:

Երկար մտածեցի, թե ինչ է նշանակում «խորանալ աննախադեպ տեմպերով» և հատկապես որտեղ «խորանալ»:

Հասկացա:

Ձեզ էլ պատմեմ:

ՈՒրեմն, ինչպես գիտեք, ԵՄ պետությունների շահերը Հայաստանում ներկայացնում են մի շարք դեսպանություններ: Դրանցից զգալի մեծամասնությունը (կարծում եմ` շուտով բոլորը) ՀՀ քաղաքացիների հետ անմիջական շփում չունի:

Վերջիններիս շփումը միջնորդավորված է` «վիզաների աջակցման կենտրոնների», այլ կերպ ասած` տարատեսակ ՍՊԸ-ների միջոցով:

Վերջերս Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (Auswärtiges Amt-ի, Friedrich Merz-ի, Johann Wadephul-ի ականջը կանչի) ևս ազդարարեց , որ 2025թ հուլիսի 1-ից հյուպատոսական ծառայության գործառույթները փոխանցել է մեկ այլ կազմակերպության` «վիզաների աջակցման կենտրոն» կոչվող ինչ-որ ՍՊԸ-ի:

Սրանց հաշվարկը պարզ է. վիզա ստացող քաղաքացիների հետ չեն շփվի, ձեռքի հետ էլ գումար կաշխատեն:

Արդյունքում` Գերմանիա կամ շենգեն գոտու պետություններ այցելության վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները կրկնակի գումար են վճարելու:

Երևի դա նկատի ունի Եվրամիության պաշտոնյա Կայա Կալասը, երբ խոսում է «ԵՄ-ՀՀ հարաբերությունները խորացման աննախադեպ տեմպերի» մասին:

Տեմպերի մասին չգիտեմ, սակայն Հայաստանում եվրոպական պետությունների դեսպանություններն աննախադեպ խորն են մտնում ՀՀ քաղաքացիների գրպանները:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ