Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ստեղծելով կեղծ հակադրություն մարդու, ազգային ինքնության, հայրենիքի ու պետության միջև՝ խարխլում ենք մեր պետականության հիմքերը

Ստեղծելով կեղծ հակադրություն մարդու, ազգային ինքնության, հայրենիքի ու պետության միջև՝ խարխլում ենք մեր պետականության հիմքերը
16.05.2025 | 18:06

Հայաստանը եղել է և կարող է լինել մշակույթների զարգացման ու ներդաշնակման քաղաքակրթական խաչմերուկ։ Մարդը զարգացնում է մշակույթը, և մշակույթն էլ, իր հերթին, ապահովում է մարդու զարգացումը։ Երբ այս փոխզարգացումը դանդաղում է կամ կասեցվում է դրա շարունակականությունը, հանրության համար կարող է աղետ լինել։ Այս խնդիրը շատ ավելի կարևոր է հանրությունների ներդաշնակման, ազգային ինքնությունը պահպանելու և զարգացնելու տեսանկյունից։ Ստեղծելով կեղծ հակադրություն մարդու, հանրության և ազգային ինքնության, ինչպես նաև ազգի, հայրենիքի ու պետության միջև, ցավոք, խարխլում ենք մեր պետականության հիմքերը՝ այդպիսով զրկվելով աշխարհում մեր տեղն ու դերն ունենալու հնարավորությունից և մեր քաղաքակրթական խոսքը հրամայական իրավունքով ասելու կարողությունից։ Այս ամենը տեղի է ունենում ընտանիքի, համայնքի, պետության, հայրենիքի, ազգի ու մարդկության էությունների ընկալումների խեղման պատճառով: Հետևանքն այն է լինում, որ ներդաշնակ զարգացման հնարավորության կորուստը հանգեցնում է կեղծ արժեքների համահարթեցման։ Այս իրավիճակից դուրս գալու ելքը այդ արժեքների վերաիմաստավորումն է, հատկապես՝ «հայրենիք» ու «ազգ» հասկացությունների։ Այս դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել մեր ինքնության կապը պետության ու ազգի զարգացման հետ՝ օգտվելով հայրենիքում ամբարված հարուստ մշակութային արժեքներից։

Այս հարափոփոխ աշխարհում գտնենք մեր տեղն ու դերը՝ որպես կայուն հենակետ:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 1302

Մեկնաբանություններ