Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սրան նորմալ տեղ ո՞վ կվերցնի, կամ սա ո՞նց իմանա՝ որն է նորմալ, որն է աննորմալ

Սրան նորմալ տեղ ո՞վ կվերցնի, կամ սա ո՞նց իմանա՝ որն է նորմալ, որն է աննորմալ
19.05.2025 | 11:01

Էս Նոր Հայաստանի գերհզոր ժողվարչապետը, որի ուշքնումիտքը բացառապես հայ ժողովրդի ինքնիշխանությունն ու բարգավաճումն է, բայց իրականում՝ թուրքի վիլայեթ դարձնելը, երկիրը խցկեց Միջազգային քրեական դատարան:

Երկու նպատակ ուներ իր արևին՝ ՀՀ ինքնիշխանությունն ապահովելը և ադրբեջանցի հանցագործներ դատելը: Առաջինն ինքնին ծիծաղելի է. այդ ինչպե՞ս է գլոբալիստական այդ կառույցին անդամակցելն ազդելու/չազդելու ինչ-որ պետության վրա:

Տեղյակ է, ըստ ամենայնի, միայն փաշինյան նիկոլը, քանզի նորմալ մարդու ուղեղը նման բան ընկալել չի կարողանա:

Իսկ թե ինչպես է ադրբեջանցի ուղարկելու այդ դատարան, երբ Ալիև էֆենդու հետ պայմանավորվել է, որ խաղաղության պայմանագրում կողմերը հրաժարվելու են միմյանց միջազգային ատյաններում փուռը տալուց, նույնպես ցնդաբանություն է:

Նշանակում է՝ փաշինյան նիկոլը հերթական գժությունն է արել, թեպետ տեղեկացված մարդիկ գիտեն, որ սրան վերադասը հանձնարարել է անդամակցել ՄՔԴ-ին բացառապես մեկ նպատակով՝ Պուտինի ոտքը Հայաստանից կտրելու:

Բայց այլ գործեր էլ կարող է անել ժողվարչապետը, օրինակ, Սարգսյանին, Քոչարյանին, այլ ակնառու դեմքերին Հաագա ուղարկել, ասենք, մի քանի լակոտ-լուկուտ որպես ռազմական հանցագործ Ալիևը կտա սրան, սա էլ, փոխադարձաբար՝ ում որ թվարկեցի:

Հարց/խնդրանքս հետևյալն է. ընդդիմադիր պատգամավորները, իրենց լուրջ լրատվամիջոցներ համարողները թող հարցում ուղղեն սրան և խնդրեն պարզաբանել՝ որքանո՞վ կամ քանի՞ տոկոսով է բարձրացել ՀՀ ինքնիշխանությունը շնորհիվ ՄՔԴ անդամակցության, քանի՞ ադրբեջանցի է ուղարկել Հաագա այս ժամանակահատվածում:

Էսքան բան:

Հակառակ դեպքում սա մեզ վաղը կմտցնի նաև Սեքսուալ փոքրամասնությունների լիգա կամ էլ բեթար բարդակ՝ նույն ազգանվեր նպատակներով:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետգրություն

Ի դեպ, Միջազգային քրեական դատարանը սկսել է փլուզվել՝ Հունգարիան դուրս է գալիս, այնպես որ փաշինյան նիկոլը շատ ճիշտ տեղ է գնացել, ինչպես և քայքայվող, այլասերված և կազմալուծող Եվրամիության դեպքում:

Դե, սրան նորմալ տեղ ո՞վ կվերցնի, կամ սա ո՞նց իմանա, որն է նորմալ, որն է աննորմալ…

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ