Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գիտելիքների մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գիտելիքների մասին
20.05.2025 | 19:01

Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների ապօրինաբար միջամտությունը վերապահվել է կատարել մասնավորապես` քննիչ Միքայել Ավետիսյանին:

Սույն անձը պարզվում է` 08.05.2025 թվականին Ծանուցագիր է կազմել, որով ինձ 2025 թվականի մայիսի 20-ին, ժամը 15:00-ին վկայի դատավարական կարգավիճակում հրավիրում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն` (քաղաք Գյումրի, Շիրակացի փողոց, 68/1 շենք) հարցաքննության` Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած խուլիգանության, դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքով քննվող թիվ 18125225 քրեական վարույթով:

Սույն քննիչի կողմից ինձ որպես վկա հարցաքննության կանչելը ունի հատուկ` ոչ իրավաչափ նպատակ: Քննիչը այս կերպ մերժում է Լիլիթ Աղեկյանի պաշտպան ունենալու և իրավաբանական օգնություն ստանալու իրավուքնը: Այսինքն, կեղծիքի միջոցով ինձ վկայի կարգավիճակ տրամադրելով, մերժում է Լիլիթ Աղեկյանի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու և պաշտպան ունենալու իրավունքը:

Հ.Գ.

Քննիչի կողմից մատնանշված դեպքով ես չեմ կարող լինել որպես վկա, քանի որ ես այդ պահին և դեպքով, որը նշում է քննիչը պաշտոնապես ունեցել եմ Լիլիթ Աղեկյանի փաստաբանի` ներկայացուցչի կարգավիճակ դատարանի վարույթում գտնվող թիվ ՇԴ/0094/02/24 քաղաքացիական գործի դատական լսումների ժամանակ:

Այսինքն, քննիչը կոպտորեն խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի պահանջը, այն է` «(…)3. Որպես վկա չի կարող հարցաքննվել կամ առարկաներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնել` 1) փաստաբանը` պարզելու համար տեղեկություններ, որոնք նրան կարող են հայտնի լինել` կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ.(…)», ինձ ճանաչել է որպես վկա, այդ կերպ նախ զրկել է Լիլիթ Աղեկյանին թիվ 18125225 քրեական վարույթով իմ միջոցով նրա պաշտպանական իրավունքը իրացնել, ապա ինձ վրա է դրել անօրինական պարտականություն լինել վկա` վարույթին օժանադակաող անձ:

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

20.05.2025 թվական

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ