Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հրամայիր Տիրոջդ

Հրամայիր Տիրոջդ
21.05.2025 | 21:58
Տե՛ր, պահանջում եմ Քո օգնությունը:
Այո՛, պահանջիր, շարունակ պահանջներ ներկայացրու: Վստահություն կա, որ կարող է երկար սպասել, կա նաև վստահություն, որ չի հանդուրժում ոչ մի ուշացում:
Երբմեկընդմիշտ համոզված ես քո բռնած ճանապարհի ուղղության վրա, երբ վստահ ես, որ առաջնորդվում ես Աստծո կողմից, ասա.
«Մի՛ ուշացիր, արի, Ով իմ Տեր»:
Դուք այլևս ծառա չեք, այլ` բարեկամներ:
Իսկ բարեկամն իրավունք ունի հրամայելու իր բարեկամին. կարող է մտածել, թե ինչ որ ունի իր բարեկամը, նաև իրենն է` բարեկամի իրավունքով: Սակայն այս երբեք չի նշանակում ծույլ կյանք ապրել, ի հաշիվ բարեկամի, այլ` պահանջել բարեկամի միջոցները, անունը, ժամանակն ու այն ամենը, որ ունի նա, և որոնք քեզ հարկավոր են:
Բարեկամությունը, ճշմարիտ բարեկամությունը թելադրում է ինքնին սեփականելու իրավունք:
Իսկ Աստծուն ծառայելու մեջ կատարյալ ազատություն կա:
Աստծո ժառանգորդները ժառանգակից են Ինձ` ժառանգության մեջ:
Աստծո ստացվածքներից մենք մաս ու բաժին ունենք: Դուք էլ Իմ չափով այդ իրավունքը ունեք: Գործադրեք ձեր իրավունքը:
Մուրացկանն ուղղակի մուրում է, իսկ տան զավակը մոտենում է ու վերցնում:
Երբ տեսնում եմ Իմ որդիներին, որ Իմ դռան առջև նստած աղերսում ու սպասում են, Ես թողնում եմ իրենց այդ վիճակում, մինչև որ իրենք հասկանան, թե ինչքան անմիտ բան է իրենց արածը, երբ կարող էին համարձակ մտնել իրենց տուն և վերցնել իրենց ուզածը:
Այս մոտեցումը, իհարկե, ամեն մարդու համար չէ: Նախ պետք է հաստատվի Որդի լինելու իրավունքը:
Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ