ՈՒրեմն, Վանաձորի միջով անցնող Փամբակ գետը կարող է վերանալ ՀՀ քարտեզից, քանզի Վանաձորի բնակիչները մեծ թափով սկսել են չորացնել (հող լցնել) գետի որոշ հատվածներում: Գետի չորացված հատվածներում գոյացել են բազմաթիվ առևտրային հարթակներ:
«Փրկենք Փամբակը» նախաձեռնության շրջանակներում պարզվեց, որ Փամբակը վերացնելու գործում ներգրավված են Հայաստանի ուժային կառույցների` ոստիկանության, հակահետախուզության, նախկին (միգուցե` ներկա) աշխատակիցներ:
Պատկերացնու՞մ եք, պատերազմի մեջ գտնվող պետության հակահետախույզները, փոխարենը զբաղվեն իրենց բուն պարտականություններով, անհաշտ պայքար են ծավալել Փամբակի դեմ:
Նույնը` ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները:
Արդյունքում` Փամբակը չորացվում է, փոխարենը` գետի չորացված մասերում «հակահետախուզական» և «ոստիկանական» օբյեկտներ են գոյանում:
Վանաձորի Համայնքապետարանը լուռ է: Գնդակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին-EPMIB-ի դաշտում է:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը և փրկեք Փամբակը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ