ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բառացիորեն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական ռիսկ է առկա, որը իրենք փորձում են կանխել։
Ըստ էության, Ռուբիոն հստակորեն ակնարկել է, Ադրբեջանի կողմից էսկալացիայի բարձր հավանականության մասին։ Այս համատեքստում պետք է մի քանի դիտարկում անել։
ԱՌԱՋԻՆ
Պետքարտուղարը պատահական մարդ չէ և հստակորեն տիրապետում է հետախուզական և այլ աղբյուրներից ստացված տեղեկություններին։
ԵՐԿՐՈՐԴ
Եթե Ռուբիոն խոսում է հակամարտությունը կանխելու մասին, ապա հստակ է ղառնում, որ ադրբեջանական կողմը պատրաստում է ուժ կիրառելով հասնել մի շարք խնդիրների լուծմանը։
ԵՐՐՈՐԴ
Վերոգրյալի համատեքստում շարունակում է սրվել թուրք-ադրբեջանական տանդեմի հռետորաբանությունը։
ՉՈՐՐՈՐԴ
Այդ դրսևորումներից մեկը վերջին օրերին, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանին վերաբերող ֆորումի անցկացումն էր Անկարայում, որի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հակահայկականության և Հայաստանի առջև տարածքային պահանջների հերթական պայմանները դրեց։
ՀԻՆԳԵՐՈՐԴ
Ակնհայտ է, որ Հայաստանի շուրջը տեղի են ունենում իրադարձություններ, որոնք բավականին արագ են զարգանում, և որոնց մասին փաշինյանական վարչախումբը լռում է՝ հանրությանը տանելով մի նոր աղետի։
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ