Երբ պարզվեց, որ սրանք նվիրյալներ չեն, արդեն էական չէր, թե ինչպես են հարստանում՝ մաքսանենգ ծխախոտի շնորհի՞վ, թե՞ այլ տարբերակով, քանի որ այդ ամենը կպարզվի հետագայում՝ իշխանափոխությունից հետո: Բայց երբ տիկինը հռետորական հարց է տալիս, որ եթե ինքը հարուստ է, ապա ինչու՞ է, վարչապետի կին լինելով, աշխատավարձով աշխատում հիմնադրամում, հիշեցի Կորեյկոյին, ով խորհրդային միլիոնատիրոջ վերածվելով՝ շարունակում էր հաշվապահ աշխատել ինչ-որ հիմնարկում:
Վախթանգ Սիրադեղյան