Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Բացահայտվել են COVID-19- ի դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը. 3

Բացահայտվել են COVID-19- ի դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը. 3
31.05.2025 | 11:26

Սկիզբը՝ այստեղ

Պատվաստումները պարտադրող Նիկոլ հայադավին, Արսեն Թորոսյանին, Անահիտ Ավանեսյանին, Տիգրան Ավինյանին, երբ գա պատժելու պահը, հայերս չենք մոռանա

Կրկնում ենք նախորդիվ հրապարակված հարցումը՝ հիմա, երբ ԱՄՆ- ի Կոնգրեսի ցնցող զեկույցով բացահայտվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը, նախկինում Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը (այժմ «Ազգային ժողով» կոչվածի «Քեմալական պայմանագիր» խմբակցության անդամ) և ներկայումս առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանն ասելիք չունե՞ն…

Նախկինում Հայաստանի փոխվարչապետի, այժմ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը, և ամենագլխավորը՝ հակահայկական ոհմակի (չարախմբի) պարագլուխ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավն ասելիք չունե՞ն…

Անխուսափելիորեն գալու է այն օրը, երբ նրանք խստագույն կերպով պատժվելու են Հայաստանի բնակչությանը COVID-19-ի դեմ վտանգավոր ու վնասակար պատվաստումները պարտադրելու և, անշո՛ւշտ, ոչ միայն դրա համար.. Նրանց հետ միասին կամ նույնիսկ նրանցից առաջ խստագույն կերպով պատժվելու են նաև Հայաստանի «իրավապահ» համակարգի քաղպոռնիկները, որոնք Նիկոլ հայադավի պետական դավաճանության և այլ հանցանքների, ինչպես նաև նիկոլական հանցախմբի անդամների տարաբնույթ հանցանքների վերաբերյալ ԶԼՄ- ներում հրապարակված հանցագործության մասին հաղորդումներն անտեսել են: Ահավասիկ հենց այս թեմայի՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վտանգավորության ու պատվաստումների պարտադրման վերաբերյալ հիշյալ հաղորդումներից մեկը:

COVID-19-ի դեմ «Moderna»- ի և «Pfizer»- ի պատվաստանյութերի վտանգավորության ու վնասակարության վերաբերյալ ԱՄՆ- ի Կոնգրեսի՝ օրերս հրապարակված զեկույցի համաձայն, ԱՄՆ- ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) բացառել է հրապարակային ցուցումներից քննադատականը, ներառյալ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման բաժնի այն ժամանակվա տնօրեն դոկտոր Դեմետրե Դասկալակիսի ցուցումները, որոնցով պատվաստվածներին թույլ չեն տրվում կարդիոմարզանքներ 3 ամսվա ընթացքում:

Զեկույցը նաև քննադատում է ԱՄՆ- ի նախկին վարչակազմին այն բանի համար, որ այն, ըստ երևույթին, խոշոր դեղագործական ընկերություններին առաջնահերթություն է տվել հանրային առողջության համեմատ, ինչը ենթադրում է, որ դաշնային գործակալությունները սրտի հիվանդությունների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ կասկածելի կապ են հաստատել «Moderna»- ի և «Pfizer»- ի հետ:

Ինչպես նշել է «Daily Mail»- ը, CDC – ն 2021թ. մայիսի 28- ին հրապարակել է թարմացված ուղեցույց, որում խոստովանում է COVID- ի դեմ «Pfizer» և «Moderna»- ի օգտագործմամբ պատվաստումից հետո միոկարդիտի (սրտամկանի բորբոքման) ու պերիկարդիտի (սրտակրանքաբորբի՝ սրտապարկի բորբոքման) դեպքերի աճը: Գործակալությունը, այնուհանդերձ, պահպանել է պատվաստումների վերաբերյալ իր ցուցումները բոլոր նրանց համար, ովքեր 12 տարեկանից բարձր են:

Հրապարակային ուղեցույցում չեն նշել այն հիմնական նախազգուշական միջոցները, որոնք կազմակերպության ներսում քննարկվել են ընդամենը մեկ օր առաջ, մասնավորապես, ապաքինվող հիվանդների համար լարված աշխատանքից հրաժարվելը, ինչը, ըստ դոկտոր Դասկալակիսի, կարևոր է ուղեցույցում ներառման համար:

Պատվաստանյութերի անվտանգության տեխնիկական աշխատանքային խմբի (VaST) հունիսյան նիստի ներքին արձանագրությունը ցույց է տալիս, որ գիտնականները փոխել են երիտասարդների համար mRNA-ի օգտագործմամբ պատվաստանյութերով սրտամկանի բորբոքման (միոկարդիտի) ռիսկի ձևակերպումը «հնարավորից»-ից «հավանական կապ»- ի՝ ձևակերպում, որը հետագայում օգտագործվել է հունիսին իմունիզացիայի պրակտիկայի CDC- ի խորհրդատվական կոմիտեի ամփոփիչ ներկայացման մեջ:

Հանրապետականների կարծիքով, COVID- ի դեմ նոր պատվաստանյութերի անվտանգության հետ կապված մտահոգությունները քողարկելու համատեղ ջանքերը խաթարել են ամերիկացիների առողջությունն ու անվտանգությունը:

Ենթակոմիտեն ապացուցել է, որ 2 ամիս անց նրանից հետո, երբ FDA- ն ստացել է COVID– ի դեմ «Pfizer»- ի և «Moderna»- ի արտադրած պատվաստանյութերն օգտագործելու թույլտվություն, նա սկսել է հետևել Իսրայելում 16- 30 տարեկան տղամարդկանց մոտ սրտամկանի բորբոքման դեպքերի աճին և կապվել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ:

Դեռևս 2021թ. փետրվարի 28- ին ԱՄՆ- ի գործակալությունները նախազգուշացվել էին Իսրայելում «սրտամկանի բորբոքման մեծ թվով դեպքերի մասին, հատկապես երիտասարդների մոտ»: Մի քանի օր անց ԱՄՆ- ի ներկայացուցիչները պատասխան են գրել, որում հաղորդել են մոտ 27 դեպքի մասին ու նշել, որ այս հիվանդությամբ հիվանդանալու ռիսկը ցածր է:

Մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ իսրայելցի պաշտոնյաները ցնցող տվյալներ են ներկայացրել CDC- ի Պատվաստանյութերի անվտանգության տեխնիկական խմբին, գործակալությունն իր Առողջական վիճակի մասին ազդարարման ցանցի (HAN) միջոցով պատրաստել է սրտամկանի բորբոքման ռիսկի ազգային նախազգուշացում: Զեկույցում, սակայն, միաժամանակ նշված է, որ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչները «Pfizer»- ին և «Moderna»- ին մասնավոր կերպով տեղեկացրել են սրտամկանի հնարավոր բորբոքման նախազգուշացման մասին՝ թողնելով ամերիկյան հասարակությանը մթության մեջ:

Ինչպես գրել է «Daily Mail»- ը, այս ամբողջ ընթացքում «BioNTech»- ը միլիարդավոր դոլարներ է վաստակել: «Biontech» պատվաստանյութի վաճառքի ընդհանուր ծավալը գերազանցել է 80 մլրդ դոլարը, իսկ «Moderna»- ինը՝ 36 մլրդ դոլարը։

Չնայած մինչև 2021թ. մայիսի 17- ը մեծ աշխատանքային խումբը հանգել է միասնական կարծիքի, որ բուժաշխատողներին անհրաժեշտ են սրտամկանի բորբոքման վերաբերյալ նախազգուշացումներ, ղեկավարությունը մինչև հունիսի վերջ դանդաղել է՝ թույլ տալով վեցշաբաթյա կրիտիկական ընդմիջում, որի ընթացքում միլիոնավոր երիտասարդ ամերիկացիների պատվաստել են, առանց հաշվի առնելու անվտանգության պահանջները:

Կոնգրեսի հիշյալ զեկույցի համաձայն, «Հաշվի առնելով, որ CDC- ի պաշտոնյաներն իրազեկված էին միոկարդիտի աճող ռիսկի մասին՝ զուգակցված դրա վերաբերյալ համազգային հաշվետվության բացակայության հետ, այն HAN- ի թողարկումը դարձրել է ոչ միայն օգտակար, այլև ծայրահեղ անհրաժեշտ: Այնուհանդերձ, CDC- ի պաշտոնյաները, ի վերջո, հրաժարվել են սրտամկանի բորբոքման վերաբերյալ HAN- ի պաշտոնական հաղորդագրությունից, ինչը հանգեցնել է նրան, որ հասարակությունը և բուժաշխատողները պակաս տեղեկացված են եղել սրտի համար COVID- 19- ի դեմ պատվաստումների ռիսկերի մասին»:

Ինչպես նշել է «Daily Mail»- ը, կողմնակի ազդեցությունը հազվադեպ է, բայց թե որքան է հազվադեպ, դեռ քննարկվում է: Չնայած դեպքերի մեծ մասում միոկարդիտը մեղմ է, որոշ դեպքերում այն կարող է վնասել սիրտը և դժվարացնել արյան մղումը, ինչն, ի վերջո, հանգեցնում է սրտային անբավարարության, սրտի նոպայի և ինսուլտի:

Կողմնակի ազդեցությունների մասին CDC vaers- ի կամավոր հաշվետվությունների տվյալների շտեմարանը՝ գրանցված որպես կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տվյալների կամավոր բազա, գրանցել է ԱՄՆ- ում սրտամկանի բորբոքման ավելի քան 1600 դեպք, հիմնականում 12- ից 29 տարեկան արական սեռի անձանց մոտ՝ «Pfizer» կամ «Moderna» պատվաստանյութը ստանալուց հետո, որը հիմնված է mRNA տեխնոլոգիայի վրա՝ COVID- ի դեմ պայքարին իմունային համակարգը պատրաստելու համար: Կոնգրեսի զեկույցում, սակայն, ենթադրվում է, որ իրական թիվը, հավանաբար, ավելի բարձր է, քանի որ պասսիվ հսկողության համակարգը բաց է թողնում դեպքերը: Որոշ հետազոտողներ նախազգուշացնում են, որ տվյալների թերագնահատումը հնարավոր է ամերիկյան առողջապահական համակարգի բացերի պատճառով, որտեղ մեղմ կամ ատիպիկ դեպքերը կարող են մնալ չհաշվառված:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ