Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ո՛չ` ինքնամեղադրանքին

Ո՛չ` ինքնամեղադրանքին
26.06.2025 | 21:59
Հունիսի 27
Ձեզ պաշտպանող հավիտենական զենքեր կան: «Ներքևում հավիտենական զենքեր կան»: Այս խոստումը նրանց համար է, ովքեր երկրավոր կյանքից վեր բարձրանալով` կամենում են ավելի վեր սավառնել. հասնել Երկնքի Արքայությանը:
Պետք չէ զգալ բեռը ձեր ձախորդությունների: Առաջ քայլեք հավատով. ամպերը պիտի հեռանան, և պիտի լուսավորվի ճանապարհը, ամեն քայլափոխի` ճանապարհը պակաս քարքարոտ կդառնա արդեն: ՈՒրեմն վազեք, որ հասնեք:
Պարզպարտականությունների բարեխիղճ կատարումը հաջողություն կբերի ձեր բոլոր գործերին:
Ես երբեք մեղադրանքի խոսքեր չեմ ասել նրանց, ում բժշկել եմ:
Այն մարդը, որն իր մեղքով քայքայել էր իր ֆիզիկական մարմինը, բժշկվեց այս խոսքով.
«Որդյակ, մեղքերդ ներված են քեզ»:
Սամարացի կինը ջրհորի մոտ իրար չխառնվեց, երբ ասացի.
«Հինգ մարդ ես ունեցել, և այն մեկը, որ հիմա ունես, քո ամուսինը չէ»:
Շնության մեջ բռնված կնոջը ասացի.
«Ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա և այլևս մեղք մի գործիր»:
Իրեն չասացի, որ իր մեղքի տրտմության բեռը կրի:
Հիշիր, որ այս երեքն են մնում. Հավատը, Հույսը և Սերը. Հավատքը Իմ հանդեպ ձեր ունեցած կեցվածքն է:
Սերը` ձեր ընկերների հանդեպ:
Իսկ Հույսը` հաջողության հասնելու համար` ձեր անձի հանդեպ ունեցած վստահությունն է:
Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ