Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ճշմարտությունը ծաղրում են նրանք, ում ձեռնտու չէ այն ընդունել»

«Ճշմարտությունը ծաղրում են նրանք, ում ձեռնտու չէ այն ընդունել»
24.07.2025 | 10:33

Եկեղեցու դեմ գործող խմբակի ներկայացուցիչ Ռ. Ռուբինյան,

1. «Ճշմարտությունը ծաղրում են նրանք, ում ձեռնտու չէ այն ընդունել», իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության ցինիկ ձևախեղումը խոսում է հանրության հանդեպ ձեր բացարձակ արհամարանքի մասին՝ համեմված դատարկաբանությամբ և դեմագոգիայով։ Երբ մարդը չունի սեփական միտք, նա ապրում է վերաշարադրելով ուրիշներինը՝ մի ցավալի իրողությամբ, որ դուք էլ եք հայոց այբուբենն օգտագործում:

2. Ձեր կողմից ձևախեղված հայտարարությամբ ցույց եք տալիս, որ չեք

կարողանում ներթափանցել հաղորդագրության տրամաբանության և

բովանդակության մեջ, սակայն գովելի է, որ ընդունում եք Սուրբ

Էջմիածնի տրամաբանությունը և եկեղեցական բոլոր հարցերի լուծումը

վերագրում եք Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին:

Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է

ձեր գիտելիքներին և կարողություններին, ճիշտ կլինի, որ այսուհետև copy-paste անելու ժամանակ, ձեր փոքր խմբակի մեջ քննարկեք հայտարարության բուն

բովանդակությունը և տրամաբանությունը, հասկանալու համար

«Իմաստունների խոսքերը և խրթնաբանությունները» (Առակաց 1:6):

Մասնավորապես ձեր պարագային մի խելքը բավարար չէ խելացի լինելու

համար:

Տեր Գաբրիել քահանա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ