ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի

Իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի
28.03.2025 | 10:23

Ոչ մի երկիր, ոչ մի արտաքին ուժ, ոչ մի միջազգային կազմակերպություն սրանց վրա լուրջ ճնշումներ չի բանեցնելու, որ բացահայտ բռնաճնշումներ են անում: Նույնիսկ, եթե բոլոր ընդդիմադիրներին բռնեն: Որովհետև յուրաքանչյուր արտաքին ուժի էլ ձեռնտու է, երբ որևէ երկիր ղեկավարում է մի անսկզբունք, անարժեք, դավաճան փալաս: Այդ փալասի հետ ինչ ձևով ուզեն կխոսեն, ինչ ճնշում պետք է կբանեցնեն, ինչ ուզեն կստանան: Այնպես որ, ընդդիմադիր ուժերը ժամանակն է, որ հասկանան՝ ներքին ռեսուրսին է պետք ապավինել, և անեն հետևություններ:

Հիմա Մարտուն Գրիգորյանի դեմ են բռնաճնշում գործադրում և ոչ միայն՝ նրա, վաղը յուրաքանչյուրն է հայտնվելու նույն իրավիճակում: Փալասը իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի: Նրա դեմ պայքարողները, ուզած-չուզած, նույնպես պետք է պատրաստ լինեն ամեն ինչի: Գյումրու ընտրությունները եթե կեղծեն, ինչը շատ հավանական եմ համարում, արդյունքների հետ համակերպվողներ չպետք է լինեն:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ