Մեզ 34 տարի, պետության կայացման գործում չեն սովորեցրել մեր անելիքը՝ որպես հանրություն, որպես շարքային քաղաքացի։
Մեզ ասել են. «Ինձ ընտրի, պապայի արև լավ կլինի»: Հետո եկել են իշխանության, ու բացի նրանից, որ լավ չի եղել, նաև եկողը չի էլ մտածել, որ գոնե պետք է սովորեցնել, պետք է մարդուն քաղաքացի դարձնել, որ գոնե վաղը լավ լինի...