Հանգուցյալի յոթնօրեքի ծեսը պահելու չգրված օրենքով հիշեմ Հոկտեմբերի 27-ի ազգային զոհերի հիշատակը... Ասում եմ ազգային, որովհետև ձեռք բարձրացվեց ոչ թե անհատ մեկ կամ մի քանի պատգամավորների կամ պետական պաշտոնյաների, այլ հայոց պետականության վրա։
Ո՞Ւմ էր ձեռնտու գլխատել երկիրը։
Օր չկա, որ հայերիս ականջին չհնչի. «Հայաստանն ու հայերս փոքր երկիր ու ազգ ենք»: Իրենց այսօրինակ կարծիքը բարձրաձայնում են թե պետական այրերն ու լիրիկները, թե ճշգրիտ ու հումանիտար ոլորտի ներկայացուցիչները, թե ուսյալներն ու թերուսները, հայախոսներն ու հայազգի այլախոսները:
16 տարի և 3 օր առաջ ձեր խոնարհ ծառան շփոթահար նավարկում էր խորհրդարանի միջանցքներում։ Դուք ինձ հարցնում եք, թե ինչո՞ւ, ես մեղայականս եմ ներկայացնում՝ ի պաշտոնե, զի ներկայացնում էի «Գործարար շաբաթ» թերթն ու 7 օրը 1 անգամ «Բեկում ակումբ» խորագրի ներքո հարցախեղդում էի երեք իրարամերժ պատգամավորների։
Կան մարդիկ, որոնց ներկայությունը մեր կյանքում թթվածնի նման է. երբ կա, վայելում ենք նույնիսկ աննկատ, չկա` շնչահեղձ լինելու չափ ծանր է դառնում չգոյությունը: ՅՈՒՐԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ճանաչողներն աներկբայորեն կհավաստեն, որ նա հենց այդպիսին էր:
Փերինչեքը, այո, շահեց դատը։ Շահեց (չնայած «միջազգային սուտ» է հռչակում աշխարհի բազմաթիվ երկրների վավերացրած Հայոց ցեղասպանության փաստը) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատի կողմից։
Հազիվ էր Նոբելյան կոմիտեն հայտարարել քիմիայի ասպարեզում (ԴՆԹ-ի վերականգնման մեխանիզմների հետազոտությունների համար) թուրք գիտնական Ազիզ Սանջարին 2015 թվականի մրցանակը շնորհելու մասին, հայոց լրատվամիջոցներում անմիջապես հաղորդումներ երևացին, որ նրա ծննդավայրում (Մարդինի մարզ, Սավուր) թուրքեր երբեք չեն ապրել և որ նա է քուրդ հայկական արմատներով:
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...