ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Երեք գոլ, և կամային հաղթանակ

Երեք գոլ, և կամային հաղթանակ
28.05.2012 | 01:07

«Եվրո-2012»-ին նախապատրաստվող ֆուտբոլային գրանդներից հաղթանակ տարավ նաև Ֆրանսիայի ընտրանին, որի մրցակիցն ընկերական խաղում Իսլանդիայի ընտրանին էր: Առաջին խաղակեսից հետո պարտվելով 0:2 հաշվով` ֆրանսիացիները կարողացան հաղթանակի նժարն ի վերջո իրենց կողմը բեկել ու հաղթել 3:2 հաշվով: Հաշիվն ութսունհինգերորդ րոպեին հավասարեցրեց Ռիբերին, իսկ երկու րոպե անց Ռամին դարձավ վճռական գոլի հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ