Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Վերականգնվում է Դադիվանքը

Վերականգնվում է Դադիվանքը
19.10.2012 | 15:09

«Արցախի պատմամշակութային արժեքներից մեկի` Դադիվանքի վերանորոգումը կարծես, իրականություն է դառնում, այս անգամ` հայ-իտալական համագործակցության շնորհիվ»,- տեղեկացնում է karabakh-open.info լրատվականը:

Նշվում է նաև, որ Դադիվանքի վերականգնման և համալիրի տարածքում գտնվող կառույցների ամրակայման աշխատանքներն իրականացվելու են «Անաստասիս» հիմնադրամի հովանավորությամբ:
Հիմնադրամը նաև նպատակ ունի նկարահանելու Արցախի պատմամշակութային հուշարձանները և դրանք ներկայացնելու Իտալիայում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ