Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Նախարարի խոսքը՜...

Նախարարի խոսքը՜...
21.02.2013 | 20:27

Գարնանացանին կառավարությունը որոշել է գյուղացուն մենակ չթողնել։ Գործադիրը հերթական «հինգշաբթիում» հաստատեց գարնանացանի (ցորեն, գարի, կորնգան և այլն) սերմերի հատկացումը. գյուղնախարարության ձեռք բերած սերմացուն գյուղական տնտեսություններին կտրամադրվի շուկայականից ցածրով, իսկ գումարի 40 %-ը կսուբսիդավորի կառավարությունը։ Գյուղնախարարը Սերգո Կարապետյանը վստահեցրեց, որ սերմացուն բարձրորակ է։ Սակայն, պարզվում է, գյուղացու համար նախարարի խոսքը «ասնավանի» չէ։ «Անցած տարի էլ ազնիվ խոսք ասացին ու մեզ բաժանեցին ցորենի բարձրորակ սերմացու։ Տեսանք դրանց բարձրորակը` խնդիրներն ավելի շատ էղան, քան օգուտները»,- մեզ հետ զրույցում ասում էին շուկայի վաճառողները։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ