Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. Շարժիչ հանգամանք

Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. Շարժիչ հանգամանք
03.03.2013 | 14:33

Օլիգարխ, մի կարծիր, թե այս ամենը քեզ չի վերաբերում: Կողմնորոշվելու ՄԵԾ պահանջ ունես: Կաթը միաժամանակ սև և սպիտակ չի լինում: Բարի եղիր հստակեցնել վերաբերմունքդ Ժողովրդի հանդեպ՝
ա. կամ Ժողովուրդը քո «կթան կովն է»
բ. կամ Ժողովուրդն այն ՄԵԾ խթանն է, որի շնորհիվ, և, իհարկե, հանուն ՆՐԱ, քեզ կարող է տրվել զարգանալու հնարավորություն:
Այլապես, դու ես Ժողովրդի զարգացումը խոչընդոտող հանգամանքի շարժիչ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ:

Դիտվել է՝ 6975

Մեկնաբանություններ