Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 
  • Վարչապետը` Տավուշի պատահարի մասին

    Վարչապետը` Տավուշի պատահարի մասին

    23.10.2013| 17:15
    «Ադրբեջանի հերթական նենգ սադրանքն էր, որին պատասխանել ենք: Կարծում եմ, որ նպատակն է հետընտրական փուլում շեղել ադրբեջանցիների ուշադրությունը բուռն քննարկումներից: Այդ գործողություններն անպատասխան չեն մնացել և չեն էլ մնալու»,- այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով Թևան Պողոսյանի հարցին:
  • Խորհուրդ տվող մարդն է կարևո՞ր, թե՞ գործողություն անողը

    Խորհուրդ տվող մարդն է կարևո՞ր, թե՞ գործողություն անողը

    23.10.2013| 15:44
    «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից պատգամավորները փորձում էին հասկանալ, թե ինչ սկզբունքով են պատգամավորներն ավելի քիչ վարձատրվում, քան նախարարները: Ըստ Հակոբյանի, դա պայմանավորված է մի քանի սկզբունքներով՝ գիտելիք, պատասխանատվություն և այլն: Սրանից հետո «Ժառանգության» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը զեկուցողից հետաքրքրվեց, թե պատգամավորների օգնականներին ինչ չափանիշներով պետք է վարձատրել:
  • Հովիկ Աբրահամյանին «դժվարին օրեր» են սպասվում

    Հովիկ Աբրահամյանին «դժվարին օրեր» են սպասվում

    23.10.2013| 12:25
    Այսօրվա ԱԺ-ի նիստը սկսվեց ընդդիմության պատգամավորների՝ Լևոն Զուրաբյանի և Զարուհի Փոստանջյանի` իշխանական մեծամասնության խախտումներն արձանագրելով: Նախ Զուրաբյանը, հիշեցնելով երեկվա իր ելույթը Զորի Բալայանի նամակի առնչությամբ, նկատեց, որ օրենքի խախտմամբ է փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անջատել իր խոսափողը: Պատգամավորը առաջարկեց քննել կատարվածը ու պատասխան տալ, թե ինչպես է օրենքի նման կոպիտ խախտում եղել:
  • Մեկը դիտորդ էր, մյուսն էլ՝ հրավիրված անձ

    Մեկը դիտորդ էր, մյուսն էլ՝ հրավիրված անձ

    22.10.2013| 14:38
    Ազգային ժողովում գլխավոր ինտրիգը շարունակում է ընթանալ «Ժառանգություն» խմբակցության շուրջ, որի ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարական է տվել: Անձնական պատճառներով: Այդ մասին մեզ տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով այսօր «Ժառանգություն» խմբակցության նիստին մասնակցել է հրավիրված անձի կարգավիճակով: Իսկ Ռուբեն Հակոբյանը անջատել էր իր բջջային հեռախոսը, որպեսզի «գլուխ չդնի» լրագրողների հետ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նիստին մասնակցել է նաև ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ դիտորդի կարգավիճակով: Նա չի քվեարկել:
  • Շարմազանով-Փաշինյան փոխհրաձգություն

    Շարմազանով-Փաշինյան փոխհրաձգություն

    22.10.2013| 14:28
    Այսօրվա ԱԺ-ի նստը ևս առանց վիրավորանքների չանցավ: Երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկվա թեման «բացեց», նրա խոսափողը Հովիկ Աբրահամյանը հրահանգեց անջատել: Սակայն սա չէր կարող անտեսել ընդդիմադիր պատգամավորը:
  • «Ձեր վերադասը ՖՍԲ-ն է՞»

    «Ձեր վերադասը ՖՍԲ-ն է՞»

    21.10.2013| 16:38
    «Պարոն Փաշինյան, մի բանը մի անգամ են ասում, ես Ձեր մասին լավ կարծիք ունեմ, որ միանգամից հասկանում եք: Իմ կարծիքով՝ օրենքը չի խախտվել: Բավարարվա՞ծ եք: Դուք, ընդհանրապես, ե՞րբ եք բավարարվո՞ւմ, որ»,- այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկին ասաց Հովիկ Աբրահամյանը, երբ Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը, տարբեր ձևակերպումներով, շուրջ քառասուն րոպե փորձում էին բացատրություններ լսել Սյունիքում Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: ԱԺ նախագահը տեղեկացրեց ընդդիմադիրներին, որ իր համար հիմք է ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի նամակը, որով նա հերքում է, թե պատգամավորի նկատմամբ ոտնձգություն է եղել:
  • «Ես տղամարդ տղա եմ»

    «Ես տղամարդ տղա եմ»

    21.10.2013| 15:28
    «Այդ մասին ամոթ ա հարց տալը կամ խոսալը: Ես ասեմ ինչ կապ ունեմ: Ենթադրենք ասել եմ՝ չէր սազում, որ աներ ըտենց բան: Դա ուրիշ խնդիր ա: Բայց ինչ-որ պատժել կամ ծեծել…Ես տղամարդ տղա եմ, կնոջ հետ կապված…Կամ ով ուզում ա լինի, մենք գործընկերներ ենք, կարանք ասենք-խոսանք: Անհարմար ա, որ ըտենց բաներ են ասում դահլիճում»,- irates.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակայանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, թե Զարուհի Փոստանջյանը դիմել է ԱԺ նախագահին՝ խորհրդարանում իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով, այդ թվում նաև` Մհեր Սեդրակայանից:
  • Հին ընկերները չեն դավաճանում

    Հին ընկերները չեն դավաճանում

    10.10.2013| 17:26
    Մարզպետների հրաժարականների շրջան է սկսվա՞ծ, թե՞ ոչ, չգիտենք, բայց որ վերջին երեք շաբաթում երկու մարզպետ արդեն աշխատանքից հեռանալու դիմում ներկայացրին, փաստ է։ Գործադիրն ընդունեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի դիմումը աշխատանքից ազատվելու մասին, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությանը ներկայացրեց նոր մարզպետին` գյուղատնտեսության նախկին նախարար, նախկին ՀՅԴ անդամ Արամայիս Գրիգորյանին։
  • Ինչու՞ «ձվային» հոգաբանությունը Լիցկայի դեպքում չգործեց

    Ինչու՞ «ձվային» հոգաբանությունը Լիցկայի դեպքում չգործեց

    04.10.2013| 15:31
    Վերանանք նրանից, թե Ստրասբուրգում ինչ է հարցրել Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին: Ինչ էլ որ հարցրել է, անկախ հարցի բովանդակությունից, դա եղել է Զարուհու` հարց տալու իրավունքը, որը նրան տրվել է իշխանության ներկայացուցչի կողմից: Այսինքն, պատգամավորը ընդամենը իրացրել է իր իրավունքը, որի բովանդակությունն իր որոշելիքն է եղել:
  • Վարչապետը զանգել է Արամ Մանուկյանին

    Վարչապետը զանգել է Արամ Մանուկյանին

    04.10.2013| 13:44
    ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ Արամ Մանուկյանը հերթական անգամ գազի թանկացման պայմանագիրն էր պահանջում հրապարակել, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ նման պայմանագիր դեռևս չկա: Այս հայտարարությունը բուռն քննարկման առիթ է դարձել քաղաքական և հասարակական դաշտում: