Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արգենտինյան գրականության հանրահռչակումը

Արգենտինյան գրականության հանրահռչակումը
20.03.2013 | 14:39

2009- ին Արգենտինայում մեկնարկել է «PROSUR» ծրագիրը, որի նպատակն է արգենտինյան գրականության հանրահռչակումը և արգենտինացի հեղինակների իսպաներեն հրատարակված գրականության թարգմանությունը այլ լեզուներով:

Ծրագիրը կիրականացվի նաև այս տարի: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:
Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, «PROSUR» գրական-թարգմանական դրամաշնորհային ծրագրին գործուն մասնակցություն են ցուցաբերել նաև հայ հրատարակիչները: 2010-ին «PROSUR»-ը դրամաշնորհ է տրամադրել «Անտարես» հրատարակչությանը` գրող Խուլիո Կորտասարի պատմվածքների թարգմանության համար:
PROSUR ծրագիրն ամերիկյան մայր ցամաքի թարգմանչական դրամաշնորհային ամենամեծ ծրագրերից է: Մինչ օրս ծրագրի շրջանակներում 38 երկրից ներկայացվել է 549 թարգմանություն` 34 լեզուներով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ