Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

«Հազարան բլբուլ»

«Հազարան բլբուլ»
13.05.2013 | 18:42

Արդեն երկու տարի է` Հայաստանում անցկացվում է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական ամենամյա մրցույթ-փառատոնը: Այս տարի հայտագրվել են 24 երաժշտական ներկայացումներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: Մրցույթ-փառատոնի հանձնաժողովը կընտրի 6 լավագույն ներկայացում: Հաղթող խմբերը հանդես կգան եզրափակիչ գալա համերգներով:

2013-ին Գյումրի քաղաքը հայտարարված է ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք, ուստի առաջին գալա համերգը կկայանա հունիսի 1-ին, երկրորդը` հունիսի 5-ին, Երևանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ