Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Համազգայինի նոր թատերաշրջանը կբացի Դանիիլ Խարմսը

Համազգայինի նոր թատերաշրջանը կբացի Դանիիլ Խարմսը
01.07.2013 | 19:39

«Քեռի Վանյա», «Բլեզ», «Ծննդյան տոները սենյոր Լուպելլոյի տանը», «44 աստիճանի վրա», «Sale», «Մի գավաթ բարություն»: Համազգային պետական թատրոնն ամառային իր խաղաշրջանը կամփոփի նշված ներկայացումներով:

Նոր թատերաշրջանը կբացվի պրեմիերայով: Մեզ հետ զրույցում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ թատերասերների դատին են հանձնելու Դանիիլ Խարմսի «Խենթերը» (պայմանական վերնագիր): Նախատեսվում է պրեմիերա նաև շեքսպիրյան թատերաշխարհից:

Համազգային պետական թատրոնը հյուրախաղեր է ունենում ՀՀ մարզերում, Արցախում, սփյուռքում, արտերկրում: Առաջիկայում հյուրախաղեր են նախատեսվում Սիսիանում և Կապանում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ