Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Եվրամիությունից դեպի Մաքսային միությո՞ւն

Եվրամիությունից դեպի Մաքսային միությո՞ւն
04.09.2013 | 12:41

Երեկ ողջ գիշեր Ֆեյսբուքը «պայթում» էր տարատեսակ մեկնաբանություններից, կանխատեսումներից, գնահատականներից, որոնք վերաբերում էին Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` Մոսկվայում արած համատեղ հայտարարությանը, համաձայն որի` Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Վլադիմիր Պուտինը սատարել է այդ որոշմանն ու պատրաստակամություն հայտնել ռուսական կողմից ամեն կերպ օժանդակել այդ գործընթացին:

Սրան հաջորդել է բալթյան և սկանդինավյան երկրներից ԵՄ յոթ արտգործնախարարների հայտարարությունը, որում ասվում է. «Անընդունելի է ցանկացած տնտեսական սպառնալիք կամ քաղաքական ճնշում, որն ուղղված է Եվրամիության Արևելյան գործընկերների դեմ` նրանց եվրոպական նկրտումների և ծրագրերի պատճառով»: Իր հերթին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը հայտարարել է. «Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նման որոշում կայացվի»:
Իսկ մեր հանրության` քաղաքականապես ակտիվ հատվածն ուղղակի վրդովված էր այն աստիճանի, որ ոմանք ընկել էին մարգարեությունների, ամենահոռետեսական կանխատեսումների գիրկը: Ոմանք այս ամենում մեղադրում էին Արևմուտքին, որը վստահել է Սերժ Սարգսյանին և իբր մասնատել ընդդիմադիր դաշտը, ոմանք գրում էին, որ վերադառնում ենք դեպի Սովետ: Այս տագնապների, մարգարեությունների ֆոնին միայն փաստաբան Վահե Գրիգորյանն էր հանգստացրել, որ Մոսկվայում հնչեցված հայտարարությունը չունի իրավական ուժ, դեռ պետք է վավերացվի ԱԺ-ում, Սահմանադրական դատարանում: Իսկ ավելի սթափները կոչ էին անում մտածել ու քայլեր ձեռնարկել մեր անկախ պետականությանը սպառնացող այս վտանգը չեզոքացնելու համար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ