Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ն

Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ն
02.01.2014 | 12:55

«Եվրատեսիլ-2014» մրցույթում Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ն:

Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնի դարձավ Ամանորի գիշերը՝ Առաջին ալիքի տոնական եթերի ժամանակ:
«Եվրատեսիլ-2014»-ը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը:
Թե ինչ երգով կներկայանա Արամ MP3-ն, առայժմ հայտնի չէ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ