Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կիմ Չեն Ինի հրամանով գնդակահարվել է իր ցեղի կեսը՝ անչափահաս երեխաներն էլ

Կիմ Չեն Ինի հրամանով գնդակահարվել է իր ցեղի կեսը՝ անչափահաս երեխաներն էլ
26.01.2014 | 17:24

Հարավկորեական Ռենխալ գործակալության տվյալներով՝ մահապատժի են ենթարկվել Չան Սոն Տխեկի բոլոր ուղիղ ժառանգները, այդ թվում՝ անչափահաս երեխաները: Անցած դեկտեմբերի վերջին հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը մահվան դատապարտեց իր զարմիկ Չան Սոն Տխեկին, որ ՉԺԴՀ-ի Պետական կոմիտեի նախագահն էր, սպանվել են և նրա քույրը՝ Չան Գե Սունը ամուսնու հետ, որ մինչև այդ երկրի դեսպանն էր Կուբայում: Նրանց, ովքեր դիմադրել են, գնդակահարել են հենց իրենց տներում: Ոչ ուղղակի ժառանգների աքսորվել են երկրի տարբեր շրջաններ: Այս տոտալ սպանությունները տեղական լրատվամիջոցները պայմանավորում են հյուսիսկորեական իշխանության ցանկությամբ՝ այլևս որևէ հանգամանքում չհիշել Չան Սոն Տխեկին, որ պետության երկրորդ դեմքն էր և սպանվեց «հակահեղափոխական, հակակուսակցական ու խմբակցային գործունեության ծավալման համար» մեղադրանքով:

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ