Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եթե նրանք քաղաքականություն չեն խաղում

Եթե նրանք քաղաքականություն չեն խաղում
15.02.2014 | 17:44

Վերջերս միջազգային որոշ լրատվամիջոցներ ակտիվ քննարկում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ՝ Միշելի հնարավոր ամուսնալուծության ու ընտանեկան հարաբերությունների ճգնաժամը: Daily Mail-ը հերքում է այդ լուրերը՝ Միացյալ Նահանգների առաջին զույգը ցրել է բամբասանքները՝ միմյանց հրապարակայնորեն ուղարկելով ջերմագին շնորհավորանքներ բոլոր սիրահարների տոնի՝ Սուրբ Վալենտինի օրը։ Միշել Օբաման Twitter-ի իր էջում գեղեցիկ կոլաժ է տեղադրել հետևյալ գրությամբ. «Բարաք, ես միշտ էլ կլինեմ քո Վալենտինը։ Շնորհավոր տոնդ»։ Նախագահը պատասխանել է. «Կա միայն մի ճշմարտություն. Միշել Օբաման շարունակում է մնալ իմ լավագույն Վալենտինը»։

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ