Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒկրաինացիները հրաժարվում են երկրի քաղաքացիությունից

ՈՒկրաինացիները հրաժարվում են երկրի քաղաքացիությունից
17.02.2014 | 16:28

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Մոլդովան կդառնա առաջինը, որի համար ԵՄ-ն կվերացնի մուտքի արտոնագրային ռեժիմը: Մոտակա ամիսների ընթացքում ԵՄ-ն կկատարի խոստումը` Մոլդովայի քաղաքացիների համար բացելով Եվրոպայի սահմանները: Այս լուրը բազմաթիվ ուկրաինացիների է ոգևորել: ՈՒկրաինայի շատ քաղաքացիներ, մասնավորապես Մոլդովա-ՈՒկրաինա սահմանին մոտ բնակվողները, պատրաստվում են հրաժարվելու ՈՒկրաինայի քաղաքացիությունից և ընդունելու Մոլդովայի քաղաքացիություն: Մոլդովայի իշխանությունները մտավախություն ունեն, որ ոմանք կսկսեն զբաղվել երկրի անձնագրի վաճառքով: Համացանցում արդեն հայտարարություններ են հայտնվել. «Կօգնենք ստանալու Մոլդովայի քաղաքացու անձնագիր»: Հեղինակները խոստանում են 5 հազար դոլարի դիմաց երեք ամսվա ընթացքում ձևակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Մոլդովայի սահմանապահ ոստիկանությունից հաղորդել են, որ մինչև ոչվիզային ռեժիմի ուժի մեջ մտնելը հարևան պետությունների հետ ուժեղացված հսկողություն չի լինի, իսկ թե ինչ կլինի հուլիսի 1-ից հետո, դեռևս հայտնի չէ:

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ