Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Նոր նախագիծ` ուղղված հասարակության սեռային հավասարակշռության պահպանմանը

Նոր նախագիծ` ուղղված հասարակության սեռային հավասարակշռության պահպանմանը
20.05.2014 | 15:01

Մինչև 30 շաբաթական դառնալը կարգելվի պտղի սեռը ծնողներին հայտնել: Այս մասին հայտարարել է ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը` այսօր ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ: Բաբլոյանի ներկայացրած պայմանն արտացոլված է առողջապահության նախարարության պատրաստած նոր նախագծում և ուղղված է Հայաստանում սեռային հավասարակշռության պահպանմանը: Հայտնի է, որ մեր հասարակության մեջ տարածված են տղա ունենալու առավելությունը և դրանով պայմանավորված` սեռի մասին վաղ վիճակում իմանալուց հետո պտղի հեռացման դեպքերը: Արա Բաբլոյանը նշել է, որ նախագիծը դեռևս շրջանառության մեջ չի դրվել, առայժմ քննարկումներ են ընթանում միայն խորհրդարանում: Քննարկման ընթացքում նշվել է, որ Հայաստանում արդեն խախտված է նորածինների հարաբերությունը, որը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ