Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բոլորս դեպի Պարագվայ

Բոլորս դեպի Պարագվայ
27.05.2014 | 12:17

Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Gallup ընկերությունը 2013 թվականին հարցում է անցկացրել 138 երկրներում ՝ պարզելու` որտե՞ղ է կյանքն ավելի ուրախ: Աշխարհում 10-ից 7-ը ասել է, որ իր կյանքը լի է դրական զգացումներով, ուրախությամբ, ծիծաղով և ժպիտներով, որ իրեն լավ հանգստացած է զգում և հարգալից վերաբերմունքի է արժանանում: Հարցվածների 51 տոկոսն ասել է, որ նախօրեին հետաքրքիր բան է սովորել կամ արել: Դրական զգացումների ցուցանիշը ամենաբարձրն է հարցումների մեկնարկից` 2006 թվականից ի վեր: Ողջ աշխարհում մարդիկ հիմնականում դրական են ընկալում կյանքը` բացի Սիրիայից, որտեղ արդեն երեք տարի քաղաքացիական պատերազմ է: Սիրիայում գրանցվել է ամենացածր ցուցանիշը, որը 15-20 կետով պակաս է ցածր արդյունքներ ցույց տված երկրների տասնյակից:
Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Թունիսը և Լիբանանը 56 ցուցանիշն ունեն և հաջորդում են կյանքը դրական չընկալող երկրների տասնյակին: Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը 55-ական միավորով այդ տասնյակում են` Բելառուսի, Եմենի, Բոսնիայի, Սերբիայի, Լիտվայի, Նեպալի, Չադի և Սիրիայի հետ:
Ամենաուրախ և կյանքին դրական վերաբերվող երկրները Լատինական Ամերիկայում են: Ամենադրական փորձառությունն ունեցող երկրների տասնյակում միայն Դանիան է, որ Լատինական Ամերիկայում չէ: Ամենալավատես և կյանքն ուրախ ապրող մարդիկ Պարագվայում են, Պանաման, Նիկարագուան, Վենեսուելան, Կոլումբիան ևս լի են ուրախ և դրական լիցքերով մարդկանցով:

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ