Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը
17.06.2014 | 16:00

Այսօր լուսադեմին գլխուղեղի կաթվածից մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը:

Նա վերջին տարիներին տառապում էր սրտանոթային համակարգի հիվանդություններով:

Սամվել Գևորգյանը 66 տարեկան էր: 1973-1988 թվականներին աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում, եղել է «Լրաբեր» լրատվական ծրագրի բաժնի վարիչ, Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր: 1988-ին ընտրվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նույն տարում ձերբակալվել է ու տեղափոխվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտը: 1989-ին ազատվելով բանտից՝ հիմնադրել է Խորհրդային Միությունում առաջին պաշտոնական ընդդիմադիր «Հայք» շաբաթաթերթն ու եղել գլխավոր խմբագիրը: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, հաջորդ տարվա դեկտեմբերին նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ: 1995-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, ապա և՝ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ:
Սամվել Գևորգյանը, չնայած առողջական խնդիրներին, ակտիվորեն մասնակցում էր նաև 2007-2008 թթ. Համաժողովրդական շարժմանը, կալանավորվել էր, այնուհետև` ազատ արձակվել:

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ