Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Զվարթնոց» արգելոց-թանգարանը նոր վարիչ չունի

 «Զվարթնոց» արգելոց-թանգարանը նոր վարիչ չունի
27.06.2014 | 12:08

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի աղմկահարույց դեպքերից հետո մշակույթի նախարարի հրամանով` մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Ըստ լուրերի` թափուր պաշտոնը զբաղեցրել է Վարդան Գրիգորյանի որդին` Գագիկ Գրիգորյանը:

Մշակույթի նախարարությունից irates.am-ին տեղեկացրին, որ մասնաճյուղի կանոնադրության համաձայն և ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով` մասնաճյուղի վարիչի պարտականությունները դրվել են արգելոց-թանգարանի շահագործման և պահպանման բաժնի վարիչ Գագիկ Գրիգորյանի վրա: Վերջինս չի նշանակվել արգելոց-թանգարանի վարիչի պաշտոնում, ոչ էլ անգամ ժամանակավոր պաշտոնակատար է:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն արդեն իսկ հայտարարություն է տարածել խնդրի առնչությամբ: Մշակույթի նախարարությունից մեզ տեղեկացրին նաև, որ նոր վարիչ կնշանակվի օրենքով սահմանված կարգով և ժամկետում` ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ