Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Դեռ պետք է պարզենք` ծնողները տեղյա՞կ են, որ իրենց երեխաներին անհայտ անձինք ինչ-որ բաներ են սովորեցնում»

«Դեռ պետք է պարզենք` ծնողները տեղյա՞կ են, որ իրենց երեխաներին անհայտ անձինք ինչ-որ բաներ են սովորեցնում»
13.11.2014 | 12:58

«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի նախաձեռնությամբ հրավիրվել էր կլոր-սեղան քննարկում` «Այլասերում քարոզող կազմակերպությունների նետած նոր մարտահրավերները և համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատի ձևավորումը» թեմայով: Կոմիտեի նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ստեղծվում է համահայկական կոալիցիա, որի նպատակն է օրենսդրական դաշտում կատարել փոփոխություններ և պաշտպանել մեր արժեհամակարգը: «Այսինքն` ընդունել օրենք, որն արգելում է այլասերման քարոզչությունը Հայաստանում, սահմանափակել արտերկրյա գործակալների գործունեությունը, ընդունել տեղեկատվական անվտանգության օրենք, որն ուղղված է երեխաների պաշտպանությանը»: Արման Բոշյանը նշեց նաև, որ հակառակ կողմը ակտիվացել է, գենդերային բազմազանության, սեռական դաստիարակության կարգախոսների ներքո այլասերում են քարոզում դպրոցներում, մանկապարտեզներում, իսկ համալսարանը դարձել է գենդերային գաղափարախոսության որջ. «Սեռական դաստիարակության դեպքեր են արձանագրվել շրջանների մանկապարտեզներում, և դեռ պետք է պարզենք` ծնողները տեղյա՞կ են, որ իրենց երեխաներին անհայտ անձինք ինչ-որ բաներ են սովորեցնում»:

Հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ հավելեց, որ հրավերներ են ուղարկել կառավարական կառույցներին: Քննարկվելու է խնդիրը, ստեղծվելու է ճակատ` փակելու այլասերումների ճանապարհը, որ վտանգում է մեր ինքնությունը, ազգային անվտանգությունը:
Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր ԿՅՈՒՐԵՂ քահանա ՏԱԼՅԱՆԸ հաստատեց կարծիքը, որ անհրաժեշտ է կանխել այլասերման քարոզչությունը, ազգակործան ծրագրերը: Հետաքրքրվեցի` լսելի՞ է եկեղեցու ձայնը: Պատասխանը դրական էր: Այնուամենայնիվ, գենդերային քմայքները շարունակվում են` նկատեցի: «ՈՒժեղ ճնշում կա մեր ժողովրդի, մեր արժեքների դեմ»,- պարզաբանեց տեր Կյուրեղը:
Արման Բոշյանն իր զեկույցում նշեց, որ անցյալ տարի կառավարությունը պաշտոնապես համաձայնել է իրենց ներկայացրած հիմնավորումերին և ընդունել փաստը, որ, այսպես կոչված, գենդերային օրենքը պետք է փոխել: «Ավելին, փոփոխությունների առաջարկության կառավարության փաստաթղթում նշված է գենդերային օրենքի հնարավոր վտանգի մասին: Հոկտեմբերի 21-ին լրացել է ժամկետը, հիշեցնում ենք, որ կառավարությունը պարտավոր է այդ փոփոխությունները մտցնել օրակարգ»,- ասաց նա:
Քննարկմանը մասնակցում էին Հանրային խորհրդի անդամ Ժասմեն Ասրյանը, պաշտպանության նախարարության ներկայացուցիչ փոխգնդապետ Թորգոմ Նալբանդյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, Հանուն մարդկային կայուն զարգացման ընկերակցության ղեկավար Կարինե Դանիելյանը և այլք: Հավելենք, որ մոտ 50 ՀԿ ընդունել է բանաձև` այլասերում քարոզող կազմակերպությունների նետած նոր մարտահրավերի դեմ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ւ ներքո