ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հայաստանը դարձել է Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

Հայաստանը դարձել է Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ
19.11.2014 | 12:26

Արգենտինայի Մենդոսա քաղաքում նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Գինու և խաղողի միջազգային կազմակերպության 12-րդ գլխավոր վեհաժողովի նիստը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ չնայած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և Արգենտինայում Ադրբեջանի դեսպանի կողմից կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը խոչընդոտելու ջանքերին` նիստում Հայաստանը հանդիսավոր արարողությամբ հայտարարվեց Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:
«Իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը գոհունակություն հայտնեց կազմակերպությանը Հայաստանի անդամակցության կապակցությամբ՝ անդրադառնալով Հայաստանի գինեգործության հազարամյա ավանդույթներին և Հայաստանում գինեգործության համաշխարհային պատմության եզակի հուշարձաններին»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Դիտվել է՝ 2630

Մեկնաբանություններ