Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.09.2015 | 00:01

Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց։ Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ։ ՈՒ թեպետ մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հաստատ հույս ունեն, ինչպես և նրանք, որոնք չխուսափեցին սակավ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստված փորձեց նրանց և արժանի գտավ իրեն։


Իմաստություն Սողոմոնի 3. 1-5

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ