Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

2016-ին նավթագազային ոլորտում սպասվում է դեֆոլտ

2016-ին նավթագազային ոլորտում սպասվում է դեֆոլտ
06.01.2016 | 19:03

Նավթային և գազային համաշխարհային ընկերությունները 20-25 տոկոսով կկրճատեն կապիտալ ներդրումները նավթի ցածր գների ֆոնին՝ կանխատեսում է միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը, ուստի նավթագազային ոլորտին 2016-ին սպասվում է դեֆոլտի աճ: Նավթի հավելյալ մատակարարումները կշարունակեն ճնշում գործադրել նավթի համաշխարհային շուկայի վրա: Moody’s-ը նշում է, որ նավթ արդյունահանող երկրները, այդ թվում՝ ՕՊԵԿ-ի անդամները, արդյունահանման ծավալները չեն սահմանափակի շուկայում մասնաբաժնի համար պայքարի պատճառով:
Գործակալությունը կարծում է, որ 2016-ին Brent նավթը կարժենա միջինը 43 դոլար մեկ բարելի դիմաց, այնուհետև կթանկանա մինչև 48 և 53 դոլար՝ 2017 և 2018 թվականներին:

Դիտվել է՝ 2601

Մեկնաբանություններ