Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Պանամյան փաստաթղթեր». Լրագրողները տվյալների բազան տեղակայել են ինտերնետում

«Պանամյան փաստաթղթեր». Լրագրողները տվյալների բազան տեղակայել են ինտերնետում
11.05.2016 | 14:31

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) երկուշաբթի իր սայթում հանրային մատչելիությամբ տեղակայեց 200 հազար ընկերությունների տվյալներ, որ հիշատակվում են «Պանամյան փաստաթղթերում»՝ հաղորդում է The Independent-ը: Փաստաթղթերը պարունակում են բազային տեղեկատվություն ընկերությունների, տրաստների ու հիմնադրամների մասին՝ 21 իրավաբանական հասցեներով, այդ թվում՝ Հոնկոնգում և ԱՄՆ-ի Նևադա նահանգում: Տեղեկատվությունը պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերությունից է, որը պնդում է, որ հաքերային հարձակման է ենթարկվել՝ գրում է Դևիդ Մակհյուն:

Օգտատերերը կարող են որոնում տալ տվյալների այդ բազայում և տեսնել ցանցերը, որտեղ ներառված են օֆշորային ընկերությունները, այդ թվում՝ Mossack Fonseca-ի ծառայողական փաստաթղթերը, ուր նշված են իրական սեփականատերերը, եթե կան այդպիսի փաստաթղթեր:


ICIJ-ը նշում է, որ ֆիզիկական անձանց և ընկերությունների առկայությունն այդ ցուցակում ինքնին չի նշանակում, որ նրանք իրավախախտումներ են արել: Բայց աղքատության դեմ պայքարող ակտիվիստները հայտարարում են, որ այդօրինակ ընկերությունները հարուստ և ազդեցիկ մարդիկ կարող են օգտագործել՝ հարկերից խուսափելու և կաշառակերությունից, կողոպուտից և կոռուպցիայի այլ տարբերակներից ստացված փողերը լվանալու նպատակով:
«Պանամյան փաստաթղթերում» հիշատակված են 12 նախկին ու գործող համաշխարհային ղեկավարների օֆշորային ակտիվներ: Այդ փաստաթղթերի ի հայտ գալուց հետո Իսլանդիայի վարչապետը հրաժարական տվեց, Մեծ Բրիտանիայի վարչապետին ուղղված հարցեր ծագեցին բաժնետոմսերի պատճառով, որ նա ինչ-որ ժամանակ ունեցել է օֆշորային տրաստում: ICIJ-ը հաղորդել է, որ նախագահ Պուտինի մերձավոր շրջապատից որոշ անձինք օֆշորային ընկերություններով 2 միլիարդ դոլար են անցկացրել: ՌԴ նախագահի մամլո քարտուղարը հերքեց այդ հաղորդագրությունը:

Այնումենայնիվ, 300 տնտեսագետների համաշխարհային ղեկավարներին կոչ արեցին փակել «հարկային նավահանգիստները», որ նպաստում են գույքային անհավասարության մեծացմանը:
Դևիդ ՄԱԿՀՅՈՒ, Independent


Հ.Գ. Ինչպե՞ս կարող էր Հայաստանն իր «ներդրումը» չունենալ համաշխարհային մակարդակով այս գործին, չէ որ մենք, այնուամենայնիվ, համաշխարհային ազգ ենք: Բացի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից, որ արդեն հրաժարական է տվել, ի հայտ են գալիս նորանոր անուններ: Բայց չարագործների որոնումներում չմոռանանք, որ օֆշորները օրենսդրությամբ արգելված չեն և ֆիզիկական անձանց և ընկերությունների առկայությունն այդ ցուցակում ինքնին չի նշանակում, որ նրանք իրավախախտումներ են արել՝ ինչպես իրենք՝ հետաքննող լրագրողներն են նշում: Այլ հարց է, թե ինչու են նրանք գերադասել օֆշորները և ինչպես են հայտնվել այդ ցուցակներում: Ֆինանսական այս պատմությունը քաղաքական սկանդալի մեծ շանսեր է տալիս բոլոր երկրներում: Հայաստանում նույնպես, եթե հանրությանը անհայտ անձինք, պարզվի, որ շատ հայտնի մարդկանց ազգականներն են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ