BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բուլղարիայում կարգելվի նիկաբ կրելը

Բուլղարիայում կարգելվի նիկաբ կրելը
20.06.2016 | 23:45

Բուլղարիան կարող է դառնալ հերթական եվրոպական երկիրը, որտեղ կարգելվի նիկաբ կրելը, ինչպես Ֆրանսիան և Նիդերլանդները: Օրինագիծը, որը քննարկման է ներկայացրել «Հայրենասիրական ճակատ» կուսակցությունը, հաստատվել է առաջին ընթերցմամբ` խորհրդարանի անդամների 108 կողմ, 8 դեմ ձայնով: Օրինագիծը նախատեսում է, որ դեմքը ծածկող հագուստը չի կարելի կրել հանրային վայրեր և տեղի պետական կառույցներ, դպրոցներ, մշակութային հաստատություններ, հանրային հանգստավայրեր այցելելիս:

Ովքեր կխախտեն օրենքը առաջին անգամ, 102 եվրո տուգանք կվճարեն, երկրորդ և հաջորդ անգամ խախտողները 763 եվրո տուգանք կվճարեն և կզրկվեն սոցիալական արտոնություններից:

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ