Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. «Զոհերի ժառանգները նույնպես զոհեր են, իսկ ոճրագործների ժառանգները ոճրագործ չեն»

Արա ԱԼՈՅԱՆ. «Զոհերի ժառանգները նույնպես զոհեր են, իսկ ոճրագործների ժառանգները ոճրագործ չեն»
10.09.2016 | 10:40

Սա ես չեմ ասել: Ասել են ինձնից առաջ ու ինձնից իմաստունները, զորօրինակ, գերմանացի հրապարակախոս Վոլֆգանգ Գուստը: Սույն միտքը վկայում է բոլոր ժամանակներում ինչպես անմեղության կանխավարկածի, անհատականությունների, այնպես էլ ճակատագրի ընդհանրականության առանձնահատկության մասին:

Մեր օրերում, երբ, ի թիվս սոցիալ-տնտեսական ու այլ ճգնաժամերի, սրվել են նաև բարոյահոգեբանական կոմպոնենտով պայմանավորված հարաբերությունները, առկա են հիշաչարություն, անհանդուրժողականություն, թշնամանքի որոշակի տարրեր, կարևոր է վեր կանգնել անձնականությունից և հավասարապես մեղքեր չվերագրել նրանց, ովքեր հանդգնել են հակադրվել համակարգերին, անձանց, իշխանություններին: Գաղափարների գոյությունը կարող է նաև դրանք անհաշտ ու անհամատեղելի դարձնել հասարակության ու պետության ինչ-ինչ շրջափուլերում, ինչ-ինչ իրավիճակներում:


Առաջիկայում ՏԻՄ, ապա և՝ խորհրդարանական ընտրություններ են, որոնք լակմուսի թղթի պես մեկ անգամ ևս արտացոլելու են ինչպես հասարակական տրամադրությունները, ժողովրդի վերաբերմունքը, այնպես էլ իշխանավորի, քաղաքական գործչի մտադրություններն ու նպատակները: Բայց չափման միավորը չպետք է լինի կանխակալությունն ու միակողմանի մեղադրանքը: Խոսքը, իհարկե, բնական ու ողջամիտ վերապահումի, քննարկման, հարցադրումների, հնարավորության ընձեռման մասին չէ, ոչ էլ՝ հիշողության բացարձակ կորստի կամ ինքնախաբեական ամնեզիայի: Իհարկե, ներկայացվելիք ծրագրերը պետք է լսել, համադրել, վերլուծել ու կայացնել ընտրության որոշում: Բայց, կրկնեմ, առանց անձնավորման ու ամեն ինչ ժխտելու մոլուցքի: Այդ սցենարը ոչ մի լավ բանի չի տանելու, վստա՛հ եղեք:

ՈՒրեմն բոլորիս տրված է մի վերջին հնարավորություն ու պատեհություն՝ փրկվելու համատարած կործանումից և, ինչու չէ, միջազգային մակարդակի խայտառակությունից:

Դիտվել է՝ 4561

Մեկնաբանություններ