Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մարտին Շուլցը ցանկանում է դառնալ Գերմանիայի կանցլեր

Մարտին Շուլցը ցանկանում է դառնալ Գերմանիայի կանցլեր
19.11.2016 | 10:00

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի առաջադրումը նախագահ ստիպում է սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելին կողմնորոշվել ԳԴՀ կանցլերի թեկնածուի հարցում ծրագրված ժամկետից շուտ՝ գրում է Մաջիդ Սատարը Frankfurter Allgemeine-ում: Գերմանիայի կառավարության սոցիալ-դեմոկրատական թևից թերթին հայտնի է դարձել, որ Զիգմար Գաբրիելը, ինչպես և ակնկալվում էր, առաջարկել է ԱԳ ապագա նախարար Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի թեկնածությունը: Սակայն Շուլցը ցանկանում է դառնալ Գերմանիայի կանցլեր: Հինգշաբթի օրը ԳՍԴԿ-ի շտաբ-բնակարանում այս տեղեկությունը հերքեցին:

Շուլցի մամլո քարտուղարը նույնպես հերքեց: Հինգշաբթի երեկոյան Շուլցը իր թենածության առաջադրումը կանցլերի պաշտոնում թողեց անպատասխան: Սկզբում Շուլցի թեկնածությունը դիտարկվում էր իբրև այլընտանք, եթե Զիգմար Գաբրիելը նորից հրաժարվի քվեարկվել: Սակայն վերջին ամիսներին, ինչպես կուսակցության ղեկավարներն են նշում, Մարտին Շուլցը դրսևորել է հավակնություններ, որ դուրս են գալիս փոխարինող թեկնածուի շրջանակներից: ԳՍԴԿ-ի նախագահ Զիգմար Գաբրիելը ծրագրել էր Գերմանիայի կանցլերի պաշտոնում կուսակցության թեկնածուի հարցը վճռել եկող տարվա սկզբին: Բայց երկրամասային որոշ կառույցներում Գաբրիելի թեկնածության վերաբերյալ կասկածներ են հայտնվել: Նրա կուսակիցները վկայում են, որ իրենք էլ չգիտեն՝ կհաղթահարի՞ Զիգմար Գաբրիելը սեփական կասկածները՝ կապված իր ցածր վարկանիշի հետ բնակչության մեջ:

Մաջիդ ՍԱՏԱՐ, Frankfurter Allgemeine


Հ.Գ. Մերը լինեին գերմանացիների կասկածները: ԳՍԴԿ-ն ու ԳՍԴԿ նախագահ Զիգմար Գաբրիելը չգիտեն՝ ում առաջադրել կանցլերի թեկնածու, որովհետև Գաբրիելը վախենում է՝ իրեն չընտրեն: Եվրոպացիների կյանքն էլ կյանք չէ՝ ժողովրդավարության վնասները՝ այլ կերպ չես ասի: Իսկ գուցե Մարտին Շուլցը դեռ հարցին չի պատասխանել, որովհետև ոչինչ չի ասել կանցլեր Անգելա Մերկե՞լը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ