Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կանի՞ իրեն արքայական նվեր

Կանի՞ իրեն արքայական նվեր
30.11.2016 | 12:40

Շախմատի թագի համար պայքարում տասներկու ռաունդից բաղկացած Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին մրցամարտը (դասական շախմատ) կողմերից և ոչ մեկին առավելություն չբերեց: Ըստ կանոնակարգի, ուժեղագույնին ի հայտ բերելու համար կողմերն այսօր ուժերը կփորձարկեն չորս պարտիայից բաղկացած թայ բրեյքում: Հաղթողը կհռչակվի չեմպիոն:

Հիշեցնենք, որ այսօր աշխարհի գործող չեմպիոնի ծննդյան օրն է, և մասնագետների մեծամասնությունը հակված է այն մտքին, որ իր համար հիշարժան այս օրը Կառլսենն իրեն իսկապես արքայական նվեր կանի: Սակայն սրա հետ մեկտեղ չմոռանանք, որ հավակնորդն էլ իր հերթին ավելի վստահ է զգում թայ բրեյքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ