Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեսին էլ է կողմ Պոգբային

Մեսին էլ է կողմ Պոգբային
19.10.2018 | 03:05

«Բարսելոնի» ֆուտբոլիստները կողմ են արտահայտվել անգլիական «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու ակումբի ղեկավարության մտադրությանը: Daily Mail-ի տեղեկացմամբ, կատալոնյան ակումբի պաշտպաններ Ժերար Պիկեն ու Սամյուել ՈՒմտիտին, հարձակվող ՈՒսման Դեմբելեն ու, որ հատկանշական է, թիմի ավագ Լիոնել Մեսին «կապտանռնագույնների» շարքերի համալրման գործը ֆրանսիացիով ճիշտ են համարում: Ի միջի այլոց, այս ֆուտբոլիստով իր հետաքրքրությունները չի թաքցնում նաև թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն:


Ընթերցողին հիշեցնենք, որ մանչեստրյան ակումբում բավականին լարված են Ժոզե Մոուրինիոյի ու Պոլ Պոգբայի հարաբերությունները: Պորտուգալացին այդպես էլ չի կարողանում կուլ տալ Պոգբայի քննադատական արտահայտություններից մեկը պրեմիեր լիգայի հանդիպումներից մեկից հետո, իսկ առհասարակ Ժոզե Մոուրինիոն ֆուտբոլային աշխարհին ավելի քան հայտնի է իր կարծիքի կողքին մեկ ուրիշի կարծիք չհանդուրժելու պահվածքով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ