Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Սուպերգավաթը՝ Սաուդյան Արաբիայում

Սուպերգավաթը՝ Սաուդյան Արաբիայում
26.04.2019 | 03:44

Հայտնի է դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ բանակցություններ է վարում երկրի սուպերգավաթի խաղն այդ երկրում անցկացնելու համար: Բանակցությունների ընթացքով պայմանավորված՝ մրցաշարն առաջիկա վեց տարիներին կտեղափոխվի Արաբական թերակղզի: Գործարքի կայանալու դեպքում իսպանական ֆեդերացիան տարեկան կստանա 30 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սուպերգավաթը կարող է անցկացվել Միացյալ Նահանգներում, Չինաստանում կամ Քաթարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ