ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Իշխան Սաղաթելյան. Նիկոլ Փաշինյանի՝ մեզ տված հավաստիացումները մնացել են օդում կախված

Իշխան Սաղաթելյան. Նիկոլ Փաշինյանի՝ մեզ տված հավաստիացումները մնացել են օդում կախված
10.11.2020 | 17:24

Այս ժամանակահատվածում ՀՅԴ ղեկավար մարմինը երեք փակ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ հայտնել է օգնելու պատրաստակամությունը, ներկայացրել առաջարկներ, տեսաուղերձում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Առաջին հանդիպման ընթացքում շատ հստակ գնահատական ենք տվել ստեղծված իրավիճակին, ասել ենք, որ վիճակը ծանր է, պետք է մի կողմ դնես քաղաքական բոլոր հարցերը, երկրում ապահովվես միասնականություն, նախկին գեներալիտետին ընդգրկես գործընթացի մեջ:
Այդ առաջարկություններն ընթացք չեն ստացել: Հանդիպել ենք երկրորդ անգամ, կրկնել ենք և պնդել մեր առաջարկությունների կարևորությունը: Մեզ մի շարք հավաստիացումներ են տրվել, սակայն մնացել են օդում կախված»,- ասաց ՀՅԴ գործիչը:

Դիտվել է՝ 3638

Մեկնաբանություններ