Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Վարչապետը դստեր հետ այցելել է Տավուշ, հարգանքի տուրք մատուցել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին

Վարչապետը դստեր հետ այցելել է Տավուշ, հարգանքի տուրք մատուցել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին
20.12.2020 | 20:39

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշանի հետ այցելել է Տավուշի մարզի Դիլիջան, Սև Քար և Իջևան համայնքներ: Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծնկի իջել և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Դիտվել է՝ 4682

Մեկնաբանություններ